2909 դիտում
12:58 10-09-2014
Լուսակերտում մեկնարկել է ԱԻՆ հայկական ՔՈՓ թիմի վարժանքը, որին հետևում են լեհ փրկարարները. ֆոտոշարք
Սեպտեմբերի 9-ին ՀՀ ԱԻ նախարար Արմեն Երիցյանի հրամանով մեկնարկեց Արտակարգ իրավիճակների նախարարության 49 հոգուց բաղկացած հայկական քաղաքային որոնողափրկարարական (ՔՈՓ) թիմի վարժանքը:
«Որոնողափրկարարական աշխատանքների կազմակերպում և իրականացում» թեմայով վարժանքն անցկացվում է ՄԱԿ-ի միջազգային որոնողափրկարարական խորհրդատվական խմբի (INSARAG) որակավորման գործընթացի շրջանակներում` Լուսակերտի ուսումնական բազայում:
Ուսումնավարժանքի ղեկավար է նշանակվել ՀՀ ԱԻՆ ՓԾ բնակչության պաշտպանության և աղետների հետևանքների վերացման կազմակերպման վարչության պետ, փ/ծ գնդապետ Հովհաննես Եմիշյանը: Վարժանքի ամբողջ ընթացքին հետևում են Լեհաստանի ՆԳՆ պետական հրդեհային ծառայության փորձագետները։
Գործողությունները սկսվել են Արտակարգ իրավիճակների նախարարության շենքում, այնուհետև շարունակվել նախարարության միասնական տեխնիկական բազայի տարածքում, իսկ գործնական աշխատանքները` «Լուսակերտ» ուսումնական կենտրոնում և Արզնու ձորում։
Ըստ սցենարի` հարևան Իրանում տեղի է ունեցել ուժեղ երկրաշարժ, կան ավերածություններ, հազարավոր զոհեր ու վիրավորներ: Տուժած երկիրն օգնության խնդրանքով դիմել է միջազգային հանրությանը: Հայաստանն արձագանքել է, և մեր փրկարարները շտապում են օգնության:
Ուսումնավարժանքը տևելու է 36 ժամ և ավարտվելու է սեպտեմբերի 10-ին: Հիմնական նպատակներն են` ստուգել ԱԻՆ փրկարարական թիմի հմտություններն ու գիտելիքները, բնական աղետի հետևանքով տեղի ունեցած ավերածությունների դեպքում մեր թիմի արձագանքման կարողությունները, ինչպես նաև նյութատեխնիկական ու բժշկական ապահովվածությունը:
ԱԻՆ քաղաքային որոնողափրկարարական թիմերը հայտ են ներկայացրել ՄԱԿ-ի միջազգային որոնողափրկարարական խորհրդատվական խմբին` արտաքին որակավորում անցնելու համար, ինչը մեր փրկարարական թիմին թույլ կտա մասնակցել միջազգային փրկարարական աշխատանքներին:
Որակավորման գործընթացը տեղի կունենա 2015 թվականի սեպտեմբերին:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 14+
14+
Նմանատիպ նյութեր
1107 դիտում
18:10 28-04-2022
Ամփոփվել են ՔՈՓ թիմի վերաորակավորման վարժանքի արդյունքները. ԱԻՆ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այս բաժնից
823 դիտում
21:18 12-12-2024
Աբովյանի, Հրազդանի, Սևանի, Ճամբարակի տարածաշրջաններում և Վարդենյաց լեռնանցքում ձյուն է տեղում
895 դիտում
20:57 12-12-2024
Վահագն Խաչատուրյանն ընդունել է Լատվիայի նախկին նախագահին