1785 դիտում
10:42 10-09-2014
Լոռու մարզում ՕՀՎ-ն բացահայտել է ստվերում աշխատող մի քանի ընկերության գործունեություն. տեսանյութ
Երկրի հյուսիսում հարկայինի աշխատանքը թեժացել է: Օպերատիվ հետախուզության վարչության Վանաձորի բաժինը բացահայտել է տասնյակ դեպքեր, երբ ապրանքը մատակարարից մինչև վաճառող և վերջնական գնորդ է հասել առանց անհրաժեշտ փաստաթղթերի: Օպերատիվ հետախուզության վարչության 27-րդ բաժինը հսկողական միջոցառումների ժամանակ Սմբատ Դավթյան Ա/Ձ-ինպատկանող «Սուզուկի» մակնիշի ավտոմեքենայում հայտնաբերել է 160 հազար դրամի մսամթերք, ձկնամթերք և ապխտած պանիր: Վարորդ-առաքիչը պատմել է, որ ապրանքը տեղափոխում էր Սմբատ Դավթյան Ա/Ձ-ի Երևանում գործող մսամթերքի արտադրամասից Լոռու մարզի առևտրի կետեր: Այդ ամենը առանց համապատասխան ուղեկցող փաստաթղթերի:
Բիզնեսի մի մասը ստվերում է, մյուսը ստվերից դուրս: Այդպես էր աշխատում «Ատ գրեյն» ընկերությունը: Օպերատիվ հետախուզության վարչության 27-րդ բաժնի աշխատակիցները, ընկերությանը պատկանող մեքենայում հայտնաբերել են 250 պարկ ցորենի թեփ, որը առաքվում էր Լոռու մարզի Ամրակից գյուղում գործող Ա/Ձ Աշոտ Մեսրոպյանին: Առաքողի խոսքով` տեղափոխվող ապրանքի արժեքը կազմում էր 299376 դրամ և հենց այդ գումարի ՀԴՄ կտրոն էլ դուրս է գրվել: Սակայն պարզվել է, որ ավտոմեքենան իրականում բեռնված է եղել 486000 դրամ արժեքի ցորենի թեփով:
Լոռու մարզում ստվերից դուրս է բերվել նաև շինարարական ընկերություն: ՕՀՎ 27-րդ բաժնի աշխատակիցները Ռոզա Գրիգորյան Ա/Ձ-ին պատկանող «Ֆորդ» տրանզիտ մակնիշի ավտոմեքենայում հայտնաբերել են տարբեր տեսակի շինանյութ, որոնց արժեքը ըստ ներկայացված փաստաթղթերի կազմել է ընդամենը 55 հազար դրամ: Մինչդեռ պարզվել է, որ այդ սալիկների և լատեքսի գինը իրականում մոտ 470 հազար դրամ է: Ստացվում է, առանց համապատասխան ուղեկցող փաստաթղթերի Ռոզա Գրիգորյան Ա/Ձ-ն առաքել է ավելի քան 415 հազար դրամի շինանյութ:
Աղբյուրը` [url=http://www.armnewstv.am/news/33422]Armnewstv.am[/url]
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
3766 դիտում
16:14 23-09-2016
Ստվերում գործող գիշերային ակումբի տնտեսվարողը տուգանվել է շուրջ 3 մլն դրամով. ՕՀՎ
2756 դիտում
15:35 08-08-2014
ՕՀՎ 8-րդ բաժինը խոշոր խախտում է բացահայտել «Արաքս թռչնաֆաբրիկա»-ում
1931 դիտում
15:10 18-03-2015
ՕՀՎ 8-րդ բաժինն ապօրինի ձեռնարկատիրության հերթական խոշոր դեպքն է բացահայտել
Այս բաժնից
1180 դիտում
15:49 25-12-2024
ՊԵԿ-ը բացահայտել է ալկոհոլային խմիչքի և ծխախոտի ապօրինի շրջանառության դեպքեր (տեսանյութ)