Հայաստանի երիտասարդական հավաքականը հաղթանակով ավարտեց Եվրո 2015-ի ընտրական փուլը
2015 թվականի Եվրոպայի երիտասարդական առաջնության ընտրկան փուլի վերջին խաղում Հայաստանի երիտասարդական հավաքականը «Հրազադան» մարզադաշտում 2:1 հաշվով հաղթեց Բելառուսի իրենց հասակակիցներին:
Հանդիպման հաշիվը բացվեց 61-րդ րոպեին, երբ Հայաստանի հավաքականի բազմաքայլ կամոբինացիան եզրափակեց Աղվան Պապիկյանը: 10 րոպե անց մրցակցին հաջողվեց հավասարեցնել խաղի հաշիվը: Բելառուսցի հարձակվողը մեն-մենակ դուսրս եկավ դարպասապահի դիմաց և գրավեց դարպասը: Այդուհանդերձ հայ խաղացողներին հաջողվեց հաղթանակի նժարը իրենց կողմը թեքել խաղի վերջին րոպեին: Ստանդարտ դիրքի խաղարկումից հետո մրցակցի դարպասապահը գնդակը անհաջող հեռացրեց, ինչից օգտվեց Դավիթ Հակոբյանը և գլխի հարվածով հաղթանակ պարգևեց իր թիմին:
Հայաստանի հավաքականը վաստակեց 9 միավոր և խմբում զբաղեցրեց նախավերջին տեղը: Խմբի հաղթող ճանաչվեց Ֆրանսիայի հավաքականը:
Հայաստան - Բելառուս`2:1
գոլեր` Աղվան Պապիկյան 61', Դավիթ Հակոբյան 90' - Անտոն Սարոկա 71'