211652_close_icon
views-count1348 դիտում article-date 21:39 09-09-2014

Ջավախքում վրացերենի իմացության պարտադրանքը հասնում է աբսուրդի. տեսանյութ

Տերյանի թոռնուհին է: Դեղձանիկը կես դար Նինոծմինդայում դասավանդել է հայոց լեզու և գրականություն: Քաղաքում նրան բոլորը գիտեն, նկուղը, որտեղ պահում էր մի քանի տասնյակ գրքերը` մոխրացավ: Դրանից հետո Դեղձանիկ տատը հեռացավ դպրոցից, իմացել էր, որ գրքերը վառել էին նույն դպրոցի վրացի երկու ուսուցիչներ: Հիմա ապրում է այլ հասցեում` քրոջ հետ: Հրդեհից հետո քույրը` Սանդուղքը, իր տան բոլոր գրքերը հանձնեց հայկական դպրոցներին: Հիմա չեն աշխատում, չեն էլ դժգոհում, խոսում են կարևորի` գրքերի մասին, որոնք չեն այրվել: Ջավախքում կրճատվել են նաև Հայոց լեզվի և գրականության դասաժամերը` 8-ից դառնալով 4: Մանկավարժները չգիտեն ինչպես ամբողջական նյութը փոխանցել աշակերտներին: Ստիպված օգտագործում են դասամիջոցները, կամ պարապում արտաժամյա, առանց ձևակերպման: Հայոց լեզուն և գրականությունը արդեն մի քանի տարի չկա նաև ավարտական քննությունների ցանկում: Ջավախահայ շրջանավարտների ատեստատում մայրենիի մասին ոչ մի նշում: Փոխարենը պարտադիր է վրացերենի իմացությունը: Նույնիսկ հավաքարար աշխատելու համար Նինոծմինդայում պարտադիր է վրացերենի իմացությունը: 60-ամյա Ասիա Մանուկյանը դպրոցում աշխատելու համար պետք է վրացերենի քննություն հանձներ: 30 տարվա մանկավարժն այս ուսումնական տարվանից դասարան չմտավ: Հայոց պատմությունն ու հայ եկեղեցու պատմությունն էլ աշակերտները սովորում են եկեղեցում: Ջավախքի հոգևոր առաջնորդները շաբաթը մի քանի անգամ պարապմունքներ են անցկացնում Աստծո տանը: Վարդապետ Սալբիյանը առիթը բաց չի թողնում դպրոցներ այցելելու համար: Դժվարությունների մասին չի խոսում, առօրյայի մի մասն են: Պայքարում են, որ հայերենն ունենա երկրորդ պետական լեզվի կարգավիճակ: Մի քանի հայկական դպրոցներում թերթել է գրականության դասագիրքը, որտեղ բացառապես վրացի գրողներ են: Ջավախքում 132 հայկական դպրոց կա, բայց բովանդակային մասով դրանք գրեթե չեն տարբերվում վրացական դպրոցներից: Հայերենն ու հայ ժողովրդի ու եկեղեցու պատմությունը հայկական դպրոցներում ընդհանուր կրթության չնչին մասն են: 4-րդ դասարանում սովորող Օֆելյան երազում է ուսուցչուհի դառնալ: Դպրոցն ավարտելուց հետո Երևանում ավարտելու է բանասիրականն ու անպայման վերադառնալու է Ջավախք: Աղբյուրը` [url=http://www.armnewstv.am/news/33399]Armnewstv.am[/url]
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր