211652_close_icon
views-count2343 դիտում article-date 15:21 09-09-2014

Թուրքիայում ցանկանում են ցուցադրել Ատոմ Էգոյանի «Արարատ» ֆիլմը

Կանադահայ ռեժիսոր Ատոմ Էգոյանի՝ Հայոց ցեղասպանության մասին պատմող «Արարատ» ֆիլմը Թուրքիայի կինոթատրոններում ցուցադրելու հարցը կրկին հայտնվել է օրակարգում: Ինչպես փոխանցում է [url=http://ermenihaber.am/?lang_id=2&news_=4&cur_news=1867]Ermenihaber.am[/url]-ը, «Արարատը» Թուրքիայում ցուցադրելու իրավունքը 12 տարի առաջ գնել էր «Բելգե ֆիլմ» ընկերության սեփականատեր Սաբահաթթին Չեթինը, սակայն ֆիլմը չէր ցուցադրվել, քանի որ Չեթինը վախեցել էր, որ ֆիլմի ցուցադրումը կվտանգի կինոթատրոնների սեփականատերերի անվտանգությունը: «Արարատը» չցուցադրելու պատճառներից է եղել նաև Հրանտ Դինքի կարծիքը, թե ֆիլմը հայ-թուրքական հարաբերություններում ներդրում չի ունենա: Սակայն Չեթինն այժմ կարծում է, որ Թուրքիան այլևս հինը չէ, և ցանկանում է «Արարատը» կինոթատրոններում ցուցադրել: Մանրամասները՝ [url=http://ermenihaber.am/?lang_id=2&news_=4&cur_news=1867]այստեղ[/url]:

Նմանատիպ նյութեր