Շվեյցարիայի դաշնային դատախազությունը պատրաստ է ապաստան տրամադրել Էդվարդ Սնոուդենին
Շվեյցարիայի դաշնային դատախազությունը հայտարարել է, որ պատրաստ է ապաստան տրամադրել Էդվարդ Սնոուդենին: Այս մասին հաղորդում է Lenta.ru-ն՝ հղում անելով Sonntags Zeitung-ին:
Պարբերականի տեղեկություններով՝ ամերիկյան հատուկ ծառայությունների նախկին աշխատակիցը կարող է հանգրվանել Շվեյցարիայում, եթե համաձայնվի ցուցմունքներ տալ իր նախկին գործատուի՝ Ազգային անվտանգության գործակալության դեմ և բացահայտի ամերիկյան հետախուզության լրտեսական գործունեությունը:
Շվեյցարիայի Դատախազությունը հատուկ փաստաթուղթ է հրապարակել, որում ասվում է, որ ամերիկյան հատուկ ծառայությունների նախկին աշխատակցին կերաշխավորվի ապաստան, եթե դա չի հակասում կառավարական բարձր պարտավորություններին: