211652_close_icon
views-count7673 դիտում article-date 13:25 07-09-2014

Ավտովթար Երևանում. 34-ամյա վարորդը «Toyota»-ով բախվել է բետոնե պատնեշին. կա վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր, սեպտեմբերի 7-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 02:10-ի սահմաններում Երևանի բնակիչ, 34-ամյա Արտյոմ Եղիազարյանը իր վարած «Toyota Camry» մակնիշի 37 RA 777 համարանիշի ավտոմեքենայով բախվել է Իսակովի պողոտայից Կլևերնի կամրջով դեպի Սեբաստիա փողոց տանող շրջանաձև ճանապարհի թիվ 272 էլեկտրասյան դիմացի մայթեզրի բետոնե պատնեշին: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պատնեշին բախվելուց հետո մեքենան դուրս է եկել ճանապարհից և հայտնվել մայթեզրին, ինչի հետևանքով ավտոմեքենայի ուղևոր, 43-ամյա Գեղամ Հարությունյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Մալաթիա» բժշկական կենտրոն, որտեղ ստացել է ամբուլատոր բուժօգնություն: Վթարի վայրում քննչական աշխատանքները ղեկավարել է ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի քննիչ Գեղամ Գալստյանը: Նրա հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվել է Երևանիի ՃՈ հատուկ պահպանվող տարածք: Նախնական տվյալներով Toyota Camry մակնիշի մեքենային պատճառված նյութական վնասը կազմում է 2.500.000 դրամ, ինչը [url=http://reso.am/arm/152/free.html]ԿԱՍԿՈ [/url]ապահովագրություն ունենալու դեպքում կփոխհատուցվեր ապահովագրական ընկերության կողմից: Ընդ որում, տվյալ մեքենայի [url=http://reso.am/arm/152/free.html]ԿԱՍԿՈ [/url]պայմանագրի տարեկան արժեքը կկազմեր 180.000 - 240.000 դրամ: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 10+
10+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր