867 դիտում
09:36 06-09-2014
Արդարադատության նախարարն ընդունել է ԱՄՆ ՄԶԳ հայաստանյան առաքելության ներկայացուցիչներին
Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը սեպտեմբերի 5-ին ընդունել է ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության հայաստանյան առաքելության ղեկավար Քարեն Հիլիարդի գլխավորած պատվիրակությանը: Նախարարը հյուրերի հետ քննարկել է երկկողմ հետաքրքություն ներկայացնող հարցեր, որոնք մասնավորապես վերաբերել են հակակոռուպցիոն ռազմավարությանն ու բաց կառավարման գործընկերությանը:
Արդարադատության նախարարը նշել է, որ ԱՄՆ ՄԶԳ-ն ՀՀ Կառավարության կարևոր գործընկերներից է, որի հետ երկարամյա համագործակցության ընթացքում իրականացվել են արդյունավետ ծրագրեր ոչ միայն արդարադատության, այլ նաև տնտեսական զարգացման և հասարակական կյանքի այլ ոլորտներում:
Քարեն Հիլիարդը գոհունակություն է հայտնել ՀՀ կառավարության՝ բաց կառավարման գործընկերության համատեքստում իրականացրած աշխատանքներից և ընդգծել, որ միջազգային մյուս գործընկերների համեմատությամբ Հայաստանը առաջատարների շարքում է՝ հավակնոտ նպատակներ ունենալու և դրանց հասնելու առումով: ԱՄՆ ՄԶԳ հայաստանյան առաքելության ղեկավարը կարևորել է քաղաքացիական հասարակության կազմակերպությունների վերաբերյալ գործող օրենսդրության բարեփոխման ուղղությամբ ՀՀ Արդարադատության նախարարության կողմից կատարվող աշխատանքները:
Նախարարի առաջին տեղակալ Արսեն Մկրտչյանը ներկայացրել է քաղաքացիական հասարակության ոլորտում օրենսդրական փոփոխությունների հայեցակարգի հիմնական դրույթները՝ ընդգծելով, որ արդեն վաղուց շրջանառվող հայեցակարգի վերաբերյալ բոլոր սկզբունքային ու գաղափարական մոտեցումները քաղհասարակության ներկայացացուցիչների հետ համաձայնեցված են:
Նախարարի տեղակալ Սուրեն Քրմոյանն էլ, խոսելով հակակոռուպցիոն ռազմավարությունից, նշել է, որ այն վերաբերում է բարեխիղճ հանրային ծառայող, արդյունավետ և թափանցիկ կառավարման համակարգ ունենալու հարցերին: Հովհաննես Մանուկյանը նույնպես ընդգծել է քաղաքացիական հասարակության ամրապնդման կարևորությունը և շեշտել, որ ամուր քաղաքացիական հասարակություն ունենալը երկրի իմունիտետն ու ամրության ցուցանիշն է:
Նշված ոլորտներում համագործակցելու երկուստեք պայմանավորվածություն է ձեռք բերվել: Հանդիպմանը մասնակցել են նաև նախարարի տեղակալներ Արման Թաթոյանն ու Արտյոմ Գեղամյանը, ինչպես նաև ԱՄՆ ՄԶԳ ներկայացուցիչներ Արև Մովսիսյանը, Էլիսոն Մքֆարլենդը, Ջոն Լուլեջյանը, Քրիստինա Աֆոյանը:
Նմանատիպ նյութեր
1060 դիտում
18:37 06-05-2024
Էկոնոմիկայի նախարարն ընդունել է ԱՄՆ ՄԶԳ հայաստանյան առաքելության տնօրեն Ջոն Ալելոյին
1363 դիտում
22:08 18-11-2019
Զարուհի Բաթոյանն ընդունել է ԱՄՆ ՄԶԳ հայաստանյան առաքելության տնօրենի պատվիրակությանը
1698 դիտում
11:52 14-03-2017
ՀՀ ՄԻՊ-ը հանդիպել է ԱՄՆ դեսպանի և ԱՄՆ ՄԶԳ հայաստանյան առաքելության տնօրենի հետ
Այս բաժնից
565 դիտում
20:08 22-01-2025
ՊԵԿ նախագահը հյուրընկալել է Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության դեսպանին
571 դիտում
19:56 22-01-2025
ՔԿՀ-ներում ճաշացուցակը կազմելիս հաշվի են առնվում ազգային և կրոնական նախընտրությունները. ԱՆ
961 դիտում
19:44 22-01-2025
4 տարի անց ընդդիմությունն իմացավ իմ դիրքորոշման մասին․ Ալեն Սիմոնյան