211652_close_icon
views-count902 դիտում article-date 13:27 06-09-2014

Ասիական զարգացման բանկը 37 մլն դոլար վարկ կտա Հայաստանին

Ծրագրի իրականացումը պետք է նպաստի էներգետիկ անվտանգության և սպառողների էլեկտրամատակարարման հուսալիության բարձրացմանը: Ասիական զարգացման բանկը 37 մլն դոլար վարկ կտա Հայաստանին: էներգետիկայի և բնական պաշարների նախարարությունը բանկի հետ ստորագրել է Էլեկտրահաղորդացանցի վերակառուցման ծրագիր վարկային համաձայնագիրը: Վարկը տրամադրվում է 25 տարի մարման ժամկետով: Տոկոսադրույքը տարեկան 2 տոկոս է: Վարկային ծրագրի իրականացումը պետք է նպաստի էներգետիկ անվտանգության և սպառողների էլեկտրամատակարարման հուսալիության բարձրացմանը, նաև` էներգետիկայի բնագավառում տարածաշրջանային փոխշահավետ գործակցության զարգացմանը: Ծրագրով` նախատեսվում է ընդլայնել վերահսկման և տվյալների ձեռքբերման SCADA և էներգիայի կառավարման համակարգերը, վերակառուցել Ագարակ-2 և Շինուհայր ենթակայանները: Աղբյուրը` [url=http://www.armnewstv.am/news/33269]Armnewstv.am[/url]

Նմանատիպ նյութեր