Հայաստանի Հանրապետությունում մեկնարկել է խաղողի մթերման գործընթացը
                        ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը, Արարատի մարզպետ Ռուբիկ Աբրահամյանը և Երևանի կոնյակի գործարանի գործադիր տնօրեն Արտակ Բարսեղյանն այսօր Երևանի կոնյակի գործարանի Այգավանիմասնաճյուղում մասնակցել են խաղողի մթերման մեկնարկին:
Գործարանի գործադիր տնօրենի փոխանցմամբ՝ այս տարի նախատեսվում է մթերել 37 000 տոննա խաղող, ինչը շուրջ 2000 տոննայով գերազանցում է նախորդ տարվա մթերման ցուցանիշը: Գործարանն այս տարի մթերվողխաղողի 1 կիլոգրամի գինը սահմանել է 150 դրամ Արմավիրի և Այգավանի մասնաճյուղերի համար և 140 դրամ Տավուշի տարածաշրջանի համար, համապատասխանաբար անցյալ տարվա 145 և 135 ՀՀ դրամի փոխարեն:Յուրաքանչյուր գյուղացի իր կողմից մատակարարված բերքի գումարը կստանա խաղողը հանձնելուց հետո երեքից-չորս բանկային օրվա ընթացքում:
«Այս տարի խաղողի բերքը որակյալ է, ավելացել են նաև բերքի ծավալները : Անցյալ տարի հանրապետությունում արտադրվել է 241 000  տոննա խաղող,  մենք համոզված ենք, որ այս տարի կգերազանցի  նախորդ տարվա մակարդակը:  Անցյալ տարի մթերվել է  167 000 տոննա խաղող, այս տարի մթերող ընկերությունների պահանջարկն ավելին է  և կազմում է մոտավորապես  200 000 տոննա:  Երևանի կոնյակի գործարանի փորձը պետք է մյուս ընկերությունները ևս որդեգրեն , անցնեն  երկարատև պայմանագրերի կնքմանը և օժանդակեն գյուղացիական տնտեսություններին», -ասել  է ՀՀ գյուղատնտեսությաննախարար Սերգո Կարապետյանը:
                                            
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
            

