slot gacor slot gacor slot gacorslot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor streaming bola slot gacor slot demo slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot qris slot gacor Situs Slot Gacor
ՀՀ սփյուռքի նախարարն ընդունեց ամերիկահայ գրող Աննա Աստվածատրյան-Տուրկոտին
211652_close_icon

ՀՀ սփյուռքի նախարարն ընդունեց ամերիկահայ գրող Աննա Աստվածատրյան-Տուրկոտին

views-count1409 դիտում article-date 17:51 05-09-2014
Սեպտեմբերի 8-ին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունեց ամերիկահայ գրող, «Ոչ մի տեղ. աքսորի պատմություն» գրքի հեղինակ Աննա Աստվածատրյան-Տուրկոտին: Քննարկվեցին Բաքվի ջարդերից հետո տարբեր երկրներում, հատկապես ԱՄՆ-ում հայտնված հայերի ազգային, լեզվամշակութային խնդիրները, հայապահպանության, հայ մշակույթի տարածման ու պահպանման հետ կապված հարցեր: «Ոչ մի տեղ. աքսորի պատմություն» գիրքը Աննա Աստվածատրյանը գրել է իր օրագրի գրառումների հիման վրա: Գրքում նկարագրում է Ադրբեջանի հայության ապրած ողբերգությունը, ինչի մասին շատ հազվադեպ էին խոսում արևմուտքում: Նրա ապրած անձնական ողբերգությունը ամբողջ աշխարհում ազգային զտումների ենթարկված երեխաների տառապանքի վառ օրինակն է: Սեպտեմբերի 8-ին ժամը 14:00, ՀՀ սփյուռքի նախարարության նախաձեռնությամբ տեղի կունենա Աննա Աստվածատրյան-Տուրկոտի «Ոչ մի տեղ. աքսորի պատմություն» գրքի շնորհանդեսը:

Նմանատիպ նյութեր