211652_close_icon
views-count10779 դիտում article-date 12:48 05-09-2014

Յուրի Վարդանյանը չի ցանկանում խոսել որդու դատավճռի մասին

Վրաստանում Հայաստանի Հանրապետության դեսպան, ՀՀ Սպորտի եւ երիտասարդության հարցերի նախկին նախարար Յուրի Վարդանյանի որդուն` Դավիթ Վարդանյանին, շատ խիստ են դատել: Այս մասին [b][color=#CC0000]SHAMSHYAN.com[/color][/b]-ի թղթակցի հետ զրույցում ասաց նրա փաստաբան Վահան Հայրապետյանը: Ավելացրեց նաև, որ հնարավոր է՝ դատավճիռը բողոքարկեն: «Դեռ դատավճիռը չեմ ստացել: Դատավճիռը ստանալուց հետո նոր հստակ կարող եմ ասել՝ կբողոքարկենք, թե ոչ»,- ասաց փաստաբանը: Փորձեցինք լսել նաեւ Յուրի Վարդանյանի կարծիքը՝ որդու դատավճռի հետ կապված, սակայն նա չցանկացավ խոսել: Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Վրաստանում Հայաստանի Հանրապետության դեսպան, ՀՀ Սպորտի եւ երիտասարդության հարցերի նախկին նախարար Յուրի Վարդանյանի որդուն` Դավիթ Վարդանյանին, սեպտեմբերի 4-ին, Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը մեղավոր ճանաչեց թմրանյութերի մաքսանենգության մեջ և դատապարտեց ազատազրկման՝ 4 տարի 5 ամիս ժամկետով: Ավելի վաղ էլ [b][color=#CC0000]SHAMSHYAN.com[/color][/b]-ի թղթակցի հետ զրույցում նրա փաստաբան Վահան Հայրապետյանը ասել էր, որ Դավիթ Վարդանյանը իրեն մեղսագրվող 2 մեղադրանքներից մեկում է իրեն մեղավոր ճանաչել, այն, որ օգտագործելու նպատակով ձեռք է բերել հաշիշ տեսակի խոտ: «Բայց նրան մեղադրում են նաեւ արտասահմանից Հայաստան հաշիշ ներմուծելու հետ: Նա դրա հետ կապ չունի: Այդ հաշիշը նա ձեռք է երել Ագարակ քաղաքից»,- ասել էր փաստաանը: Հիշեցնենք, որ Դավիթ Յուրիկի Վարդանյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 04.10.2013 թ ժամը 19:20-ից մինչև 12.10.2013 թ ժամը 01:31-ն ընկած ժամանակահատվածում ԻԻՀ -ում գործով չպարզված հանգամանքներում առանց իրացնելու նպատակի ձեռք է բերել առանձնապես խոշոր չափերի`ընդհանուր 106 գրամ կշռով «հաշիշ» տեսակի թմրամիջոց, որից 7.0 գրամ կշռով թմրամիջոցը փաթաթել է ռետինե մատնոցների մեջ ու կուլ տվել, իսկ 99.0 գրամը պահել է ձեռքի պայուսակում և 12.10.2013 թ ժամը 01:31-ի դրությամբ մաքսանենք ճանապարհով` մաքսային հսկողությունից թաքցնելով ՀՀ պետական սահմանի Մեղրիի անցակետով թմրամիջոցն ապօրինի տեղափոխել է ՀՀ: Նրա դեմ քրեկան գործը հարուցվել էր 215 հոդվածի 2-րդ մասի եւ 268 հոդվածի 3-րդ մասով:

Նմանատիպ նյութեր