211652_close_icon
views-count1585 դիտում article-date 10:46 04-09-2014

Դիրքերում զինվորների կողքին կամուֆլյաժով ֆոտոսեսիաներին գալիս են փոխարինելու բժշկի խալաթով հոսպիտալներ այցելելը. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ»-ը տեղեկացել է, որ երեկ ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովն ու ԱԺ ՀՀԿ խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանը գնացել են Երևանի Կենտրոնական զինվորական հոսպիտալ: Վերջիններս այցելել են օրերս Տավուշի մարզում ականի վրա պայթած զինվորներին, տեղեկացել նրանց առողջական խնդիրների մասին: «Նշենք, որ Տավուշի մարզում օգոստոսի 28-ի երեկոյան ականի պայթյունից վիրավորվել էին 4 զինծառայողներ, որոնցից 2-ի ոտքերը կտրել էին, քանի որ պահպանել հնարավոր չէր եղել: Փաստորեն, իշխանական պատգամավորները որոշել են «նոր ոճով» հանդես գալ. դիրքերում զինվորների կողքին կամուֆլյաժով ֆոտոսեսիաներին գալիս են փոխարինելու բժշկի խալաթով հոսպիտալներ այցելելը»,- հավելում է թերթը: Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

Նմանատիպ նյութեր