ԱՄՆ Պետդեպը հրաժարվել է մեկնաբանել Կալիֆորնիայի կողմից ԼՂՀ անկախության բանաձևի ընդունումը
ԱՄՆ պետքարտուղարության մամլո խոսնակ Ջեն Փսակին սեպտեմբերի 2-ին տեղի ունեցած ճեպազրույցում հրաժարվել է պատասխանել Կալիֆորնիա նահանգի Սենատի կողմից Լեռնային Ղարաբաղի անկախության և ինքնիշխանության վերաբերյալ բանաձևի ընդունմանն առնչվող հարցերին:
Հայտարարության մեջ նշված է, որ Փսակին մտադիր չէ մեկնաբանություն տալ, քանի որ դա նահանգային խնդիր է:
Հիշեցնենք, որ օգոստոսի 27-ին ԱՄՆ Կալիֆորնիա նահանգի սենատը միաձայն՝ 23 կողմ, 0 դեմ ձայներով ընդունեց Լեռնային Ղարաբաղի անկախության վերաբերյալ Մայք Գաթոնի ներկայացրած AJR 32 բանաձևը: