211652_close_icon
views-count955 դիտում article-date 10:39 03-09-2014

Արարատի մարզում հրամանատարաշտաբային ուսումնավարժանքներ են անցկացվել

Օգոստոսի 28-ին Արարատի մարզում անցկացվել է հրամանատարաշտաբային ուսումնավարժություն` «Ազատի ջրամբարի պատվարի փլուզման սպառնալիքի դեպքում բնակչության պաշտպանության միջոցառումների կազմակերպումը և իրականացումը» թեմայով: Մարզի տարածքով հոսող Ազատ գետի վրա է կառուցված Ազատի ջրամբարը, որը շահագործվում է 1976թ.-ից: Ջրամբարի պատվարի փլուզման դեպքում ջրածածկման գոտում կարող են հայտնվել մարզի 33 գյուղեր: Ուսումնավարժանքն անցկացվել է երեք փուլով, որոնց մասնակցել են մարզային տարբեր վարչությունների ներկայացուցիչներ, ինչպես նաև Կանաչուտ, Արևշատ, Գետազատ համայնքների ղեկավարները: Վարժանքի նպատակներն էին` • կատարելագործել մարզի բնակչության պաշտպանության համակարգի ղեկավար կազմի ունակությունները ԱԻ սպառնալիքի և ծագման դեպքում բնակչության պաշտպանության միջոցառումների կազմակերպման ուղղությամբ. • ստուգել «Ազատի ջրամբարի պատվարի փլուզման սպառնալիքի և փլուզման դեպքում Արարատի մարզի բնակչության պաշտպանության պլանի» իրատեսությունը. • կատարելագործել մարզի արձագանքող ուժերի գործնական հմտությունները ջրածածկման գոտում որոնողափրկարարական և անհետաձգելի վթարավերականգնողական աշխատանքների իրականացման ուղղությամբ. • կատարելագործել մարզի ԱԻ և տարհանման հանձնաժողովների ունակություններն որոշումների ընդունման գործում:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 6+
6+

Նմանատիպ նյութեր