Անհրաժեշտ է օգտագործել ԱՄՆ-ի կարողություններն ու ազդեցությունը. Լավրով
РИА Новости-ի հաղորդմամբ՝ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Կիևում «պատերազմի կուսակցությունը» միայն ԱՄՆ-ը կարող է «խելքի բերել»:
Լավրովը նաև նկատել է, որ անհրաժեշտ է օգտագործել ԱՄՆ-ի կարողություններն ու ազդեցությունը՝ անհրաժեշտ ազդանշաններ ուղարկելու համար, որ իրավիճակը ռազմական ճանապարհով լուծելու փոխարեն անցում կատարի այն քաղաքական ճանապարհով լուծելու: