ԼՂՀ արտգործնախարարն ընդունել է Երիտասարդ մարդկանց քրիստոնյա ընկերակցության անդամներին
Օգոստոսի 28-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանն ընդունել է ճանաչողական այցով Արցախ ժամանած Երիտասարդ մարդկանց քրիստոնյա ընկերակցության (ԵՄՔԸ) անդամներին։
ԼՂՀ արտաքին գերատեսչության ղեկավարը ներկայացրել է Լեռնային Ղարաբաղի արտաքին քաղաքականության գերակա ուղղությունները և պատասխանել մասնակիցների հարցերին։
Հանդիպման ընթացքում մտքեր են փոխանակվել նաև Արցախի երիտասարդների և ընկերակցության անդամների միջև կապերի ամրապնդման, Արցախում ԵՄՔԸ գործունեության և համատեղ ծրագրերի իրականացման շուրջ։ Այս մասին [b][color=#CC0000]SHAMSHYAN.com[/color][/b]-ը տեղեկացավ ԼՂՀ ԱԳՆ մամլո ծառայությունից: