211652_close_icon
views-count1450 դիտում article-date 17:00 27-08-2014

Թիվ 27 դպրոցի տնօրենի ընտրության արդյունքները նախարարությունն անվավեր ճանաչեց. Pastinfo.am

Երևանի թիվ 27 դպրոցի տնօրենի թափուր պաշտոնի համար օգոստոսի 1-ին կայացած մրցույթի արդյունքներն անվավեր են ճանաչվել: Այս մասին «[url=http://www.pastinfo.am/hy/node/49313]Փաստինֆո[/url]»-ին հայտնեց Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության վարչության պետ Գայանե Սողոմոնյանը: «Պատասխանն ընդամենը երեկ ենք ստացել նախարարությունից, ես այսօր պիտի զեկուցեմ քաղաքապետին, որից հետո արդեն ըստ ընթացակարգի, նոր մրցույթ կհայտարարվի»,- ասաց նա: Հիշեցնենք՝ թիվ 27 դպրոցի տնօրենի պաշտոնն արդեն տևական ժամանակ թափուր է: Իսկ նախկին տնօրեն Սուսաննա Սարգսյանը 2013 թվականին քրեական պատասխանատվության է ենթարկվել՝ դպրոցի բյուջեի միջոցները յուրացնելու, պետությանը խոշոր չափերի՝ 2 միլիոն 216 հազար դրամի վնաս հասցնելու համար: Ըստ մեղադրանքի՝ 2009-2012թթ. նա կեղծ գրանցումներ էր կատարել, աշխատանքային պայմանագրեր կնքել 4 անձանց հետ, ովքեր աշխատանքի չէին եկել, իսկ նրանց անունով դուրս գրված աշխատավարձերը տնօրենը յուրացրել էր: Եվ ահա օգոստոսի 1-ին դպրոցի տնօրենի թափուր մնացած պաշտոնի համար հայտարարված մրցույթին մասնակցել էր նաև համաներմամբ պատժից ազատված Սուսաննա Սարգսյանը: Ու թեև թափուր պաշտոնի համար պայքարում էր 4 թեկնածու, բայց մրցութային հանձնաժողովի 6 անդամներից 4-ը ընտրել էին հենց Սուսաննա Սարգսյանին: Մրցույթին հետևած հասարակական դժգոհության արդյունքում Կրթության և գիտության նախարարությունը հայտարարեց, թե կուսումնասիրի հարցն ու կհրապարակի վերջնական որոշումը: Եվ, փաստորեն, շուրջ 1 ամիս անց ի վերջո որոշվեց չեղյալ ճանաչել այդ մրցույթի արդյունքները: Մանրամասները՝ [url=http://www.pastinfo.am/hy/node/49313]այստեղ[/url]:

Նմանատիպ նյութեր