211652_close_icon
views-count1664 դիտում article-date 12:22 27-08-2014

Հարուցվել է քրեական գործ` ընկերուհուն բացահայտ առևանգելու դեպքի առթիվ

Քաղաքացի Մոնիկա Ս.-ն ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի Մարաշի բաժանմունքում հաղորդում է տվել այն մասին, որ նախկին ընկերը, ով ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի ոստիկան է, բռնություն գործադրելով և սպառնալիքներ տալով, 2014թ. հուլիսի 26-ին իրեն առևանգել է, տարել հյուրանոց և իր կամքին հակառակ` շուրջ մեկ ժամ պահել այնտեղ: Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 131-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: Կատարվում է նախաքննություն: Այս մասին [b][color=#CC0000]SHAMSHYAN.com[/color][/b]-ը տեղեկացավ ՀՀ Հատուկ քննչական ծառայությունից:

Նմանատիպ նյութեր