211652_close_icon

Բադշտուբերի գլխավոր նպատակը Գերմանիայի հավաքական վերադառնալն է

views-count1181 դիտում article-date 18:28 25-08-2014
«Բավարիա»-ի պաշտպան Հոլգեր Բադշտուբերը, ով ծնկի ծանր վնասվածքի պատճառով շարքից դուրս էր մնացել երկու տարով, հուսով է, որ շուտով կվերադառնա Գերմանիայի հավաքականը: Ֆուտբոլիստը մի քանի շաբաթ առաջ է շարք վերադարձել և հասցրել է իր թիմի կազմում մի քանի հանդիպման մասնակցել: «Իհարկե, իմ գլխավոր նպատակը Գերմանիայի հավաքական վերադառնալն է: Ես ցանկանում եմ հասնել այնպիսի խաղամակարդակի, որ ինձ նկատեն հավաքականի մարզիչները և հրավերք ուղարկեն: Ես հասկանում եմ, որ նպատակիս հասնելու համար դեռ պետք է երկար և քրտնաջան աշխատեմ»,-նշել է Բադշտուբերը:

Նմանատիպ նյութեր