Ուկրաինան չի ճանաչում Աբխազիայում անցկացված նախագահական ընտրությունները
Новости-Грузия-ի հաղորդմամբ՝ Ուկրաինան չի ճանաչում օգոստոսի 24-ին Աբխազիայում անցկացված նախագահական ընտրությունները: Այս մասին այսօր հայտարարել է Ուկրաինայի ԱԳՆ-ը:
Վերջինս հայտարարել է, որ լեգիտիմ չի համարում Աբխազիայում անցկացված «նախագահական ընտրությունները», քանի որ դրանք հակասել են միջազգային իրավունքին ու ժողովրդավարության արժեքներին:
Ուկրաինայի ԱԳՆ-ն ընդգծել է, որ նախկինի նման կատարելապես աջակցում է Վրաստանի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը և չի ճանաչում Աբխազիայի ու Հարավային Օսիայի անկախությունը:
Ուկրաինայի ԱԳՆ-ը հայտարարել է, որ Ուկրաինան կողմ է Վրաստանի տարածքում առկա հակամարտությունների կարգավորմանը՝ հենված միջազգային իրավունքի նորմերի ու սկզբունքների հիման վրա: