Երևանի կենդանաբանական այգում կանցկացվի Պաղպաղակի օր
Երևանի կենդանաբանական այգին, Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը` (FPWC) օգոստոսի 30-ին կիրականացնեն «Պաղպաղակի օր» ամենամյա միջոցառումը:
Օրը բոլոր երեխաներին խոստանում է զվարճալի խաղեր, քաղցր մրցանակներ և, իհարկե, շատ պաղպաղակ, որը կվաճառվի ընդամենը 50 դրամով:
Իսկ պաղպաղակի վաճառքից ստացված ողջ հասույթը կուղղվի Երևանի կենդանաբանական այգու կենդանիների պայմանների բարելավմանը:
Համեղ պաղպաղակ կտրամադրի Աշտարակ Կաթ ՓԲԸ՝ Հայաստանի բարձրորակ կաթնամթերք և պաղպաղակ արտադրող առաջատար ընկերություններից: Այս մասին [b][color=#CC0000]SHAMSHYAN.com[/color][/b]-ը տեղեկացավ Երևանի կենդանաբանական այգու մամլո ծառայությունից: