211652_close_icon
views-count16039 դիտում article-date 12:29 23-08-2014

Գորիսում մեկնարկել է Թթի օղու անդրանիկ փառատոնը. գորիսեցիներն ասում էին. «Մեզ «Լիսկա» անունով օղի պետք չէ. այն խմողը անընդհատ կկրակի. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ օգոստոսի 23-ին, Սյունիքի մարզի Գորիս քաղաքում առաջին անգամ անցկացվում է Գորիսի թթի փառատոնը, որին մասնակցում են ինչպես Գորիսի, այնպես էլ Սյունյաց աշխարհի ներկայացուցիչներ: Փառատոնի մասնակիցները ներկայացնում են իրենց ձեռքի աշխատանքները, իրենց կողմից մշակված բերք ու բարիքը, և, որ ամենակարևորն է, հանրությանը հայտնի Քարահունջի թթի օղին: Գորիսեցիները ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հետ զրույցում կատակում էին. «Էսպես որ շարունակվի, Քարահունջի օղուց բացի, ունենալու ենք նաև «Լիսկա» անունով օղի, բայց վախենանք՝ էդ օղին խմողը սկսի անկապ կրակել: Դրա համար էլ ավելի լավա, ինչ կա, էդ էլ մնա: Մեզ «Լիսկա» անունով օղի պետք չի»: Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ միջոցառման ընթացքում հնչում են ազգագրական երգեր, լարախաղացն էլ իր շնորհքն է ցույց տալիս գորիսեցիներին: Գագիկ Շամշյանի ֆոտոռեպորտաժը՝ միջոցառումից:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 153+
153+

Նմանատիպ նյութեր