211652_close_icon
views-count1246 դիտում article-date 11:07 23-08-2014

Երևանի քաղաքապետարանը սոցիալական աջակցություն կցուցաբերի 231 ընտանիքների

Երևանի քաղաքապետարանի սոցիալական ապահովության վարչության համակարգմամբ ուսումնական տարվան ընդառաջ մեկնարկել է սոցիալական մի քանի խմբերին ուղղված ծրագիրը։ «Ծրագրում ընդգրկված են 231 ընտանիքներ, որոնք որպես խիստ կարիքավոր ընտանիքներ հաշվառված են անապահովության գնահատման համակարգում, բազմազավակ են կամ հաշմանդամություն ունեցող ընտանիքի անդամ ունեն։ Երևանի քաղաքապետարանի և «Կամրջակ» հասարակական կազմակերպության համագործակցության արդյունքում՝ ուսումնական տարվան ընդառաջ այդ ընտանիքների 7-11 տարեկան երեխաներին կոշիկներով և բավականին մեծ քանակության գրենական պիտույքներով ենք ապահովում։ Երևանի քաղաքապետարանը ճիշտ տարեսկզբից՝ տոնական միջոցառումներից սկսած մի քանի սոցիալական ընդգրկուն ծրագրեր արդեն իրականացրել է, որոնք անշուշտ նաև այս ընտանիքներին էին ուղղված և որպեսզի հնարավորինս թեթևացնենք նրանց սոցիալական հոգսը, այսօր արդեն նախապատրաստվում ենք ձմեռվա նմանատիպ մի ծրագրի»,- ներկայացրել է Երևանի քաղաքապետարանի սոցիալական ապահովության վարչության պետ Ռուզաննա Զաքարյանը։ Ծրագրի շահառու բոլոր ընտանիքները փաթեթեները կստանան առաջիկա երկու օրում՝ ըստ կազմված ժամանակացույցի։

Նմանատիպ նյութեր