Երեւանում մայրը որդուն ընկերուհու հետ դրդել է ստրկության
Լուսինե Առաքելյանին և Լուսիկ Գրիգորյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նրանք նախնական համաձայնությամբ երեխային շահագործելու դիտավորությամբ Լուսինե Առաքելյանի որդուն` Էրիկ Առաքելյանին դրել և պահել են ստրկությանը հավասարազոր` երեխայի աշխատանքի վատթարագույն վիճակում:
Նրանց դեմ քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 132.2 հոդվածի 2 –րդ մասի 2-րդ կետով: Լուսինե Առաքելյանի նկատամբ խափանման միջոց ընտրվել է ստորագրությամբ չհեռանալը: Իսկ Լուսինե Գրիգորյանի խափանման միջոց ընտրվել է կալանավորումը: Գործը վարույթ է ընդունվել Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում:
Առաջիկայում կնշանակվի դատական քննության օրը: Այս մասին SHAMSHYAN.com-ը տեղեկացավ դատական տեղեկատվական համամակարգից: