211652_close_icon
views-count10708 դիտում article-date 14:33 08-08-2014

Ոստիկանության գնդապետ Ռուբիկ Ստեփանյանը նշանակվել է ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» ՔԿՀ-ի պետի պաշտոնին

ՀՀ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանի հրամանով, ոստիկանության գնդապետ Ռուբիկ Ստեփանյանը նշանակվել է ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» ՔԿՀ-ի պետի պաշտոնին: Ոստիկանության գնդապետ Ռուբիկ Շահումի Ստեփանյանը ծնվել է 1958 թ. հունվարի 3-ին, Մարտունու շրջանի Արծվանիստ գյուղում: Ստացել է բարձրագույն կրթություն՝ 1998թ. ավարտելով ՀՀ ՆԳՆ Բարձրագույն դպրոցը՝ իրավաբանի որակավորմամբ: Ռ. Ստեփանյանն աշխատանքային գործունեությունն սկսել է 1979 թ.-ից: 1989-1991 թթ. աշխատել է որպես Երևանի ՆԳՎ կից օպերատիվ-փնտրողական խմբի քրեական հետախուզության կրտսեր տեսուչ, իսկ 1991-1992 թթ.՝ Երևանի Սպանդարյանի շրջանի ՆԳ բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի օպերլիազոր: 1992-1993 թթ. աշխատել է ՆԳՆ Տրանսպորտային ՆԳ վարչության «Զվարթնոց» օդանավակայանի գծային ՆԳ բաժնի քրեական հետախուզության բաժանմունքում որպես ավագ օպերլիազոր, իսկ 1993 թ.՝ որպես ՆԳՆ Տրանսպորտային ՆԳ վարչության «Զվարթնոց» օդանավակայանի գծային ՆԳ բաժնի պետի ծառայության գծով տեղեկալ: 1993 թ. աշխատանքային գործունեությունը շարունակել է Աղստևի տարածքային ՆԳ վարչությունում, ուր աշխատել է որպես պետի՝ ծառայության գծով տեղակալ: 1994-1995 թթ. զբաղեցրել է Վայքի ՆԳ բաժնի պետի պաշտոնը: 1995-1997 թթ. նշանակվել է Մարտունու, 1997-1998 թթ.՝ Նաիրիի, 1998-2002 թթ. Կոտայքի ՆԳ բաժինների պետի պաշտոններին: 2002-2008 թթ. ստանձնել է ՀՀ ոստիկանության Կոտայքի մարզային վարչության պետի պաշտոնը: Մասնակցել է 1991-1994 թթ. ԼՂՀ մարտական գոծողություններին: Ռ. Ստեփանյանն աշխատանքային և ծառայողական գործունեության ընթացքում ունեցել է բազմաթիվ ձեռքբերումներ, պարգևատրվել է կառավարական մի շարք պարգևներով և խրախուսանքներով: 2002 թ. ՀՀ նախագահի հրամանագրով պարգևատրվել է «Մարտական ծառայության» մեդալով, 2006 թ.՝ «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալով, իսկ 2006 թ. ԼՂՀ նախագահի հրամանագրով պարգևատրվել է «Մարտական ծառայության» մեդալով: Շնորհվել է ոստիկանության գնդապետի կոչում: Ամուսնացած է, ունի երեք երեխա և երեք թոռնիկ:

Նմանատիպ նյութեր