Գերմանիայում գնացքների բախման հետևանքով տուժել է 35 մարդ
Գերմանիայի հարավ֊արևմուտքում իրար են բախվել 2 գնացքներ, ինչի հետևանքով տուժել է 35 մարդ։ Այս մասին հայտնում է Agence France-Presse֊ը։
Վթարի տեղի է ունեցել Մանգեյմի կայարանում։ Միմյանց են բախվել Eurocity մարդատար և բեռնատար գնացքները։ Բախման հետևանքով մարդատար գնացքի 2 վագոններն կողաշրջվել են, որում մոտ 110 մարդ էր գտնվում։
35 վիրավորից 14֊ը հոսպիտալացվել են, նրանցից 4 վիճակը ծանր է գնահատվում։
Ներկայումս պարզվում են վթարի բոլոր հանգամանքները։