211652_close_icon

Սերժ Սարգսյանը «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանով է պարգևատրել զոհված զինծառայողներին

views-count2324 դիտում article-date 15:54 02-08-2014
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 16-րդ կետով և հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը` ո ր ո շ ու մ ե մ. Հայրենիքի սահմանների պաշտպանության գործում ցուցաբերած անձնական խիզախության և նվիրումի, կյանքին սպառնացող վտանգի պայմաններում ծառայողական պարտքը անձնազոհաբար կատարելու համար հետմահու պարգևատրել՝ «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանով՝ Զորիկ Ժիրայրի ԳԵՎՈՐԳՅԱՆԻՆ զորամասի ավագ լեյտենանտ Մարտական ծառայության մեդալով` Ազատ Արթուրի ԱՍՈՅԱՆԻՆ զորամասի շարքային Գոռ Բաբկենի ԳՐԻԳՈՐՅԱՆԻՆ զորամասի լեյտենանտ Արարատ Վաչիկի ԽԱՆՈՅԱՆԻՆ զորամասի սերժանտ: ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ Ս.ՍԱՐԳՍՅԱՆ

Նմանատիպ նյութեր