211652_close_icon
views-count1989 դիտում article-date 15:46 02-08-2014

«Երիտասարդական»-ի գետնանցումում կիրառվում են նոր ճարտարապետական լուծումներ. տեսանյութ

Այստեղ վաղուց գրքեր չեն վաճառում, հայտնի գրախանութների գետնանցումը փոշու մեջ է: Անգլիացիներն ու հայերը նախագծել են Երևանի ու հանրապետության համար նոր գետնանցում` առաջին անգամ յուրահատուկ լուծումներով: Աբովյան-Իսահակյան խաչմերուկում իրականացվող շինարարության առաջին փուլն ավարտվում է: Տրանսպորտի համար երթևեկությունը օգոստոսին կկարգավորվի: Մնում է ներքին հարդարման աշխատանքն անել: Ամենահաճելի նորությունը հաշմանդամություն ունեցողների համար է: Այս անցումում կտեղադրվի առնվազն 4 վերելակ: «Երևան նախագիծ»-ը կառուցապատողի հետ պայմանավորվել է, որ ժամանակակից տեխնոլոգիա կկիրառեն, որպեսզի դժվարանցանելի թեքահարթակները փոխարինվեն հարմարավետ սարքերով: Ամբողջ կահավորումը կհարմարեցվի հաշմանդամություն ունեցող մարդկանց կարիքներին: Երեսուն տարվա պատմություն ունեցող անցումը մաշվել էր, կոնստրուկցիաները հնացել: «Գրիթ Վիկտորիա» ընկերությունը մեկ ու կես տարի է նորացնում է ամբողջ կառույցը, ամրացնում: Այս պահին հատակն է բետոնապատվում: Անցումում կգործեն ժամանցի սրահներ, սննդի կետեր, հագուստի խանութներ: Աշխատանքները մի պահ դանդաղել են, քանի որ դժվարություններ են առաջացել նոր համակարգեր անցկացնելիս, նախկինում դրանք բացակայել են: գետնանցումը շահագործման կհանձնվի 2015-ի մայիսին: Աղբյուրը` [url=http://www.armnewstv.am/news/32024]Armnewstv.am[/url]
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր