Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 05:00-ի սահմաններում Երևանի ՃՈ աշխատակիցները Մաշտոցի պողոտայում նկատում են, որ վարորդը տրանսպորտային միջոցը վարում է մայթով:
Տեսուչները կանգնեցնում են նշված ավտոմեքենան ստուգման նպատակով:
Պարզում են, որ ավտոմեքենայի դիմապակուց բացակայում է տեխզննման կտրոնը, իսկ վարորդը՝ Սյունիքի մարզի բնակիչ Տիգրան Խաչատրյանը, ենթարկվում է բժշկական փորձաքննության և պարզվում է, որ նա գտնվում է ոչ սթափ վիճակում:
Ֆոտոլրագրողի տեղեկություններով, Տ. Խաչատրյանը ոչ ավել, ոչ պակաս Սյունիքի նախկին մարզպետ Լիցկա մականվամբ Սուրեն Խաչատրյանի որդին է, ով «գայի պլաշադկայում» խոնարհ հարսի նման գլխիկոր ենթարկվում էր ՃՈ աշխատակիցների ցուցումներին:
Քիչ առաջ իրեն անպարտելի համարող Լիցկայի նորաթուխ որդին ՃՈ աշխատակցի կողմից ենթարկվեց վարչական պատասխանատվության150 հազար դրամով:
Ֆոտոլրագրողի տեղեկություններով, նշված ավտոմեքենան հաշվառված է Գորիս քաղաքի Մաշտոցի 22 հասցեյում գրանցված «Զաթի» ՍՊԸ-ի հաշվեկշռում:

Սուրեն Խաչատրյանի որդին՝ Տիգրան Խաչատրյանը
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի