211652_close_icon
views-count1489 դիտում article-date 14:17 31-07-2014

Ուղևորի մթերքները գողացած տաքսու վարորդին հայտնաբերեցին

Հուլիսի 29-ին ոստիկանության Կենտրոնականի բաժնում հաղորդում էր ստացվել «Օպել Աստրա» մակնիշի տաքսի ավտոմեքենայի վարորդի կողմից ուղևորի` 52.730 դրամի մթերային գնումները գողանալու մասին: Քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ տաքսի ավտոմեքենայի վարորդը 1976 թ. ծնված Վարազդատ Ա.-ն է, որը հուլիսի 30-ին, ժամը 19.00-ին, ներկայացել է բաժին: Կատարվում է քննություն: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր