1475 դիտում
16:49 30-07-2014
ՀՀ ԱԻ նախարարն ընդունել է Հայաստանում Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպան Թենգիզ Շարմանաշվիլիին
Հուլիսի 30-ին ՀՀ ԱԻ նախարար Ա. Երիցյանն ընդունել է Հայաստանում Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպան Թենգիզ Շարմանաշվիլիին:
Դեսպանն ԱԻ նախարարին պատմեց վերջերս Վրաստանում տեղի ունեցած օրենսդրական փոփոխությունների մասին, որոնց արդյունքում դեսպանությունում ստեղծվել է նոր դիվանագիտական պաշտոն` ոստիկանության կցորդ: Դեսպանին ուղեկցում էր Վրաստանի դեսպանության ոստիկանության կցորդ, մեր հայրենակից Կամո Գալստյանը: Քանի որ Վրաստանում արտակարգ իրավիճակների դեպարտամենտը գտնվում է ՆԳՆ կազմում, կցորդը համակարգելու է նաև այդ ոլորտը:
Դեսպան Թենգիզ Շարմանաշվիլին ընդգծեց, որ իրենք շատ բարձր են գնահատում երկու երկրների միջև առկա սերտ համագործակցությունը և ևս մեկ անգամ իր երախտագիտությունը հայտնեց օրերս էլեկտրաէներգիայի հետ կապված խնդիրն արագ լուծելու համար:
Ա. Երիցյանը նշեց, որ Հայաստանն ու Վրաստանը ոչ միայն հարևաններ են, այլև` բարեկամ ու եղբայրական երկրներ, որոնք միշտ պատրաստ են օգնելու միմյանց.
- Մենք պատրաստ ենք համագործակցել բոլոր ուղղություններով, ինչպես մեր երկրների ճգնաժամային կառավարման կենտրոնները, որոնք ակտիվ փոխգործակցություն ունեն և իրականացնում են տեղեկատվության ամենօրյա փոխանակում: Մենք նաև այժմ ունենք դեպքի վայրից զեկույցների ներկայացման նոր առցանց տարբերակ, և անհրաժեշտության դեպքում մենք կարող ենք ձեզ տրամադրել նաև դեպքի վայրում կատարված տեսագրությունները:
Հանդիպման ընթացքում պայմանավորվածություն ձեռք բերվեց դեսպանատան ոստիկանության կցորդի համար կազմակերպել առանձին այց նախարարություն, որպեսզի նա առավել հանգամանալից ծանոթանա ԱԻՆ համակարգին:
Նմանատիպ նյութեր
1556 դիտում
19:10 26-02-2016
Նախագահը հանդիպում է ունեցել Հայաստանում Վրաստանի դեսպան Թենգիզ Շարմանաշվիլիի հետ
2150 դիտում
19:15 27-09-2018
ՀՀ գյուղատնտեսության նախարարն ընդունել է Հայաստանում Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպան Գիորգի Սագանելիձեին
Այս բաժնից
370 դիտում
18:19 23-01-2025
Սա պայքար է համընդհանուր մարդու իրավունքների համար. Ռուբեն Վարդանյանի փաստաբան
784 դիտում
18:06 23-01-2025
Կոտայքի մարզում գույքագրվել են սննդամթերքի անվտանգության ոլորտում առկա խնդիրները
676 դիտում
16:39 23-01-2025
Ժամանակավորապես կդադարեցվի Մաշտոցի պողոտա-Ամիրյան փողոց խաչմերուկի մի հատվածի երթևեկությունը