211652_close_icon
views-count11069 դիտում article-date 18:41 29-07-2014

Աբովյանի նախկին քաղաքապետն իր տանը ատրճանակով սպառնացե՞լ է Ադելինա Մարգարյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ. aravot.am

Այսօր Aaravot.am-ի խմբագրություն էր եկել Աբովյանի բնակիչ Ադելինա Մարգարյանը, որը հեռուստատեսությամբ տեսնելով Աբովյանի նախկին քաղաքապետ Կարո Իսրայելյանին, որն օրերս տեղի ունեցած մի միջադեպի արդյունքում հայտնվել էր հիվանդանոցում, ասաց, որ նախկին քաղաքապետն իրեն ատրճանակով սպառնացել է, հայհոյել ու տնից դուրս հանել, հետո փոշմանել ու հետ կանչել` հարցնելով` ինչի՞ համար էինք եկել: Տիկին Ադելինայի խոսքերով, ինքը եկել է ասելու, թե իրականում ո’վ է Աբովյանի նախկին քաղաքապետը եւ ինչպես նա ասաց` «դիմակը պատռելու»: Տիկին Ադելինայի պատմելով, տարիներ առաջ Աբովյանի նախկին քաղաքապետն իրեն հանդիպել է ԱՄՆ-ում եւ ասել` եթե Հայաստան վերադառնալուց հետո, խնդիրներ կունենաս` կդիմես: Տիկին Ադելինան էլ հետեւելով նախկին քաղաքապետի խորհրդին, հատկապես, որ նրա խնդիրը հենց Կարո Իսրայելյանի հետ է կապված եղել, որոշել է գնալ նախկին քաղաքապետի տուն, որը գտնվում է հենց տիկնոջ շենքի հարեւանությամբ: Սակայն, դեռ չիմանալով, թե տիկին Ադելինան ինչի համար է եկել, նախկին քաղաքապետը սկսել է հայհոյել: Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ Մանրամասները՝ [url=http://www.aravot.am/2014/07/29/484120/]այստեղ[/url]:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր