Ղազախստանում երկրաշարժ է գրանցվել
Ղազախստանի հարավ֊արևելքում 4,3 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել։ Այս մասին հայտնում է INTERFAX֊ը՝ հղում անելով Ղազախստանի սեյսմիկ կենտրոնին։
Նշվում է, որ էպիկենտրոնը գտնվել է Ալմա Աթիից 302 կմ դեպի հյուսիս֊արևելք, հիպոկենտրոնը՝ 5 կմ խորության վրա։
Տուժածների և ավերածությունների մասին տվյալներ չեն հաղորդվել։