211652_close_icon
views-count38663 դիտում article-date 11:46 24-07-2014

Ադրբեջանցիները, գեներալ Մանվել Գրիգորյանին տեսնելով, ծնկի են իջել, սկսել ծափահարել ու երգել նրա համար

Նախօրեին ԵԿՄ-ական մի հավաքի ժամանակ [b]SHAMSHYAN.com[/b]-ի թղթակիցը հանդիպեց 5-րդ բրիգադի տղաներին, որոնց հրամանատարը պատերազմի տարիներին եղել է ԵԿՄ նախագահ, Արցախի հերոս, գեներալ-լեյտենանտ, զորավար, ԱԺ պատգամավոր Մանվել Գրիգորյանը: Նրանք մի հետաքրքիր պատմություն պատմեցին, որն էլ որոշեցինք ներկայացնել ընթերցողների դատին: Այսպես, պատերազմի թեժ տարիներին, երբ Մանվել Գրիգորյանը Վիլիսով անցնելիս է եղել Մարտակերտի տարածքով, մի քանի ազատամարտիկների հետ հայտնվում է հակառակորդի գյուղում: Նրանք սկզբում չեն կռահում, որ հայկական տարածքում չեն: Իսկ երբ հասկանում են, որ հակառակորդի տարածքում են, մտածում են, թե ինչպես դուրս գան այդտեղից և գերի չվերցվեն, այնինչ, այդ պահին թուրքերը նրանց առաջ ծնկի են իջնում, սկսում քաջ Մանվել բացականչել եւ նրան գովերգող երգեր երգել: Իսկ երբ Մանվել Գրիգորյանն արագ կողմնորոշվելով իր հետ գտնվող ազատամարտիկների հետ շտապում է գյուղից դուրս գալ, թուրքական գյուղի բնակչությունը սկսում է նրան ծափահարել՝ կարծելով, թե Մանվել Գրիգորյանը գնացել էր նրանց գյուղը գրավելու, բայց վերջին պահին խղճալով նրանց՝ փոշմանել է եւ հեռացել գյուղից: Անգամ այդ տարածքի բնակիչներն են այս պատմությունը տարածել Ադրբեջանում՝ ասելով, թե իրենց կյանքով Մանվել Գրիգորյանին են պարտական:

Նմանատիպ նյութեր