2352 դիտում
10:24 22-07-2014
Հայաստանի տնտեսության տխուր պատկերը․ Ժողովուրդ
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Հայաստանի տնտեսությունը շարունակում է հրաշքներ գործել: Այս տարվա առաջին կիսամյակում ՀՀ տնտեսությունն աճել է 3.4 տոկոսով. այս տվյալները երեկ հրապարակել է ՀՀ Ազգային վիճակագրական ծառայությունը: Նկատենք, որ Հովիկ Աբրահամյանի կառավարությունն այս տարվա համար խոստացել է ապահովել 4 տոկոս աճ: Ընդ որում, այս տարվա առաջին եռամսյակում, երբ վարչապետը Տիգրան Սարգսյանն էր, տնտեսական աճը պաշտոնական տվյալներով կազմել է 3.3 տոկոս, իսկ Աբրահամյանի օրոք, երեք ամիսների ընթացքում այն ավելացել է ընդամենը 0.1 տոկոսով:
Սա, թերեւս, բավականին «խոսուն» կերպով ի ցույց է դնում կառավարության գործունեության արդյունավետությունը: Նկատենք, որ այս տարի արդյունաբերական արտադրանքի ծավալները նախորդ տարվա համեմատ բացարձակ չեն աճել, միայն գյուղատնտեսության համախառն արտադրանքի ծավալներն են աճել 1.4 տոկոսով եւ շինարարությունը՝ 0.4 տոկոսով»։
Մանրամասները կարդացեք թերթի այսօրվա համարում։
Նմանատիպ նյութեր
2432 դիտում
10:22 01-11-2014
Տխուր պատկերը պահպանվում է. Հայաստանից այս տարի արտագաղթել է ևս 114,966 քաղաքացի. ՉԻ
2453 դիտում
14:08 17-04-2018
Այսօրվա առևտրային ռեժիմները երկրի տնտեսության համար շահեկան են. տնտեսության զարգացման Սերժ Սարգսյանի տեսլականը
Այս բաժնից
2239 դիտում
11:42 15-01-2025
Անհրաժեշտ է բաց խոսել մեր ժողովրդի հետ․ Գագիկ Ծառուկյան. Tert.am
2035 դիտում
09:00 14-01-2025
Փարաքարում պաշտոնակատար հնարավոր չէ նշանակել. «Փաստ»
2041 դիտում
08:52 14-01-2025
Հայկ Սարգսյանը ցանկանում է ՇՄ նախարար դառնա՞լ. «Փաստ»