5300 դիտում
17:19 18-07-2014
Ծառայակցի գնդակից սպանված Գևորգը դուդուկահար էր, ընտանիքն ապրում է ծայրահեղ աղքատության մեջ՝ ցելոֆանե ծածկի տակ
Լեռնային Ղարաբաղի ՊԲ հարավային ուղղությամբ տեղակայված N զորամասի պահպանության տեղամասի մարտական հենակետերից մեկում այսօր՝ հուլիսի 18-ին, մահացու հրազենային վիրավորում ստացած ժամկետային զինծառայող Գեւորգ Ավագյանի ընտանիքը ապրում է ծայրահեղ աղքատ պայմաններում, նույնիսկ տուն չունեն: Այս մասին [b]SHAMSHYAN.com[/b]-ի թղթակցի հետ զրույցում ասաց Ոսկեվազի գյուղապետ Հայկ Հովհաննիսյանը:
«Շա՜տ-շատ ծանր պայմաններում են ապրում, այն աստիճան, որ նույնիսկ դժվար է նկարագրել: 15 տարի է, անգամ տուն չունեն: Քարե մի շինությունում են ապրում, որ անգամ ծածկ չունի, ցելոֆանով են փակել: Բայց այդ պայմաններում Գեւորգը շատ լավ էր սովորում: Արվեստի դպրոցում էր սովորել, դուդուկահար էր: Մանկավարժական համալսարան ընդունվեց, գնաց բանակ: Նա համ շատ խելացի էր, համ շատ խելոք: Օրեր առաջ էր «օտպուսկ» եկել: Լավ ծառայելու համար էին տվել: Աշունը պետք է հետ գար»,- ասաց գյողապետը:
Նա նաև փոխանցեց, որ Գեւորգն իրենից փոքր 1 եղբայր ունի: Ծնողներին արդեն լուրը հայտնել են, եւ ամբողջ գյուղը նրանց հետ սգում է Գեւորգի անժամանակ մահը: Անգամ գյուղապետը հուզմունքից չէր կարողանում խոսել: Նշենք նաեւ, որ Գեւորգին սպանելու մեջ կասկածվող ծառայակիցը Ալավերդիից է:
Մինչեւ այդ տեղեկացրել էինք, որ Գեւորգ Ավագյանին սպանելու կասկածանքով ձերբակալվել է նրա ընկերը` է ժամկետային զինծառայող, շարքային Արմեն Հրաչյայի Սարգսյանը: Այս մասին [b]SHAMSHYAN.com[/b]-ի թղթակցի հետ զրույցում ասել էր ՀՀ ՊՆ քննչական ծառայության ավագ սպա Մերի Սարգսյանը: Փաստի առթիվ ՀՀ ՊՆ քննչական ծառայությունում ՀՀ քր. օր-ի 104 հոդ. 1-ին մասի /սպանություն/ հատկանիշներով հարուցվել է քրեական գործ, կատարվում է նախաքննություն:
Նմանատիպ նյութեր
9298 դիտում
12:39 20-04-2016
Թշնամու գնդակից զոհված Գևորգը սոցիալապես անապահով ընտանիքից էր, սակայն փոքրամարմին տղայի մեջ հզոր ուժ էր ապրում
Այս բաժնից
895 դիտում
09:21 22-12-2024
Սյունիքի մարզի բարձրադիր գոտիների ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց
21223 դիտում
09:09 22-12-2024
Հանրապետության որոշ հասցեներում 36 ժամ ջուր չի լինելու
1177 դիտում
23:42 21-12-2024
Այսօր Ադրբեջանն օկուպացրած Շուշի է տեղափոխել 191 ադրբեջանցու