928 դիտում
17:08 17-07-2014
Մայրաքաղաքի վարչական շրջանների ղեկավարները Ծաղկաձորում ծանոթանում են ճամբարականների առօրյային
ՀՀ Կոտայքի մարզի ճամբարներում իրենց ամառային հանգիստն անցկացնող երևանաբնակ սոցիալապես անապահով ընտանիքների երեխաներին պարբերաբար այցելում են վարչական շրջանների ղեկավարները: Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի ղեկավար Գևորգ Ղազարյանը, Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի սոցիալական ապահովության վարչության պետ Ռուզաննա Զաքարյանն այցելել են Ծաղկաձորի ճամբար:
Ծանոթանալով ճամբարականների առօրյային՝ հյուրերը հետաքրքրվել են երեխաների տպավորութուններով, լսել նրանց կարծիքներն ու առաջարկները: ՀՀ կառավարության «Դպրոցականների ամառային հանգստի կազմակերպում» ծրագրի շրջանակում Ծաղկաձորում Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանից երկրորդ հերթափոխում հանգստանում է 35 երեխա:
Հյուրերն այցելել են նաև «Արի տուն» ճամբար, որտեղ հանգստանում են Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի ընտանիքներում «Արի տուն» ծրագրով հյուրընկալված 16 սփյուռքահայ երիտասարդներ:
Կիսվելով երևանյան հյուրընկալ ընտանիքների մասին իրենց տպավորություններով՝ վերջիններս նշել են, որ նրանց շնորհիվ ամրացել է կապը հայրենիքի հետ և վստահեցրել, որ ավելի հաճախ կգան հայրենիք ու արդեն իսկ շատ սիրելի դարձած Երևան:
Հանդիպման ավարտին սփյուռքահայ երիտասարդները հուշանվերներ են ստացել:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 4+
4+
Նմանատիպ նյութեր
2464 դիտում
18:20 01-09-2015
Մայրաքաղաքի վարչական շրջանների ղեկավարները դպրոցներում ներկա են գտնվել սեպտեմբերմեկյան միջոցառումներին
1421 դիտում
11:24 12-11-2015
Շարունակվում է մայրաքաղաքի վարչական շրջանների և ԼՂՀ շրջանների համագործակցությունը
4504 դիտում
12:43 21-01-2017
Մայրաքաղաքի վարչական շրջանների և ԼՂՀ շրջանների համագործակցությունը կշարունակի ընդլայնվել
Այս բաժնից
715 դիտում
22:31 22-11-2024
Կայացել է ՀԸԳՀ ստորագրման յոթամյակին նվիրված միջոցառում
685 դիտում
22:06 22-11-2024
Արամ Ա-ի հրավերով հոգևոր դասի և քաղաքական կուսակցությունների մասնակցությամբբ նիստ է տեղի ունեցել