11870 դիտում
11:10 14-07-2014
Երևանի ՃՈ աշխատակիցները «գայի պլաշադկան» լցրել են ոչ սթափ վիճակում մեքենան վարած վարորդների «գոլդ» համարանիշներով «երկաթյա նժույգներով». ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Հուլիսի 7-13-ն ընկած ժամանակահատվածում մայրաքաղաքում իրականացված ծառայության ընթացքում ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի ծառայողների կողմից ճՈ հատուկ պահպանվող տարածք է տեղափոխվել 96 տրանսպորտային միջոց: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, 37 վարորդ մեքենան վարել է ոչ սթափ վիճակում, 59-ը` առանց համապատասխան փաստաթղթերի: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ հիմնականում տուգանային հրապարակ են տեղափոխվել «գոլդ» համարանիշներով ավտոմեքենաներ, որոնց վարորդներն իրենց կարծում էին «ձուկը ջրում», սակայն ՃՈ աշխատակիցների կողմից հայտնաբերվեցին և հանգրվանեցին «գայի պլաշադկայում»:
Բոլոր օրինախախտ վարորդները ենթարկվել են վարչական պատասխանատվության, իսկ մի մասի «երկաթյա նժույգներն» էլ մինչ այս պահը գտնվում են ՃՈ հատուկ պահպանվող տարածքում, քանի որ նրանց վարորդները «խմելու և իրենց կոկոնները տաքացնելու» փող ունեն, սակայն կատարած խախտման համար տուգանք վճարելու գումար չեն գտնում: ՃՈ- ն շարունակելու է ուժեղացված ծառայությունը օրինախախտ վարորդների հայտնաբերելու ուղղությամբ:
Այդ աշխատանքները ՀՀ ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանի կարգադրությամբ դրվել են ՀՀ ոստիկանապետի տեղակալ, գնդապետ Սամվել Հովհաննիսյանի և ՀՀ ՃՈ պետ, ոստիկանության գնդապետ Արսեն Գալստյանի վրա: Վերջինիս հանձնարարությամբ էլ Երևան քաղաքում ուժեղացված ծառայությունը դրվել է ՃՈ 1-ին սպայական գումարտակի հրամանատար, ոստիկանության փոխգնդապետ Արսեն Արշակյանի, իսկ մարզերում՝ ՃՈ 2-րդ սպայական գումարտակի հրամանատարի տեղակալ Դավիթ Ավագյանի վրա:
Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 7+
7+