211652_close_icon
views-count811 դիտում article-date 14:54 04-07-2014

Բավրայի սահմանային անցակետից բերման ենթարկեցին 27-ամյա երիտասարդին

Ոստիկանության Աշոցքի բաժնի ծառայողները հուլիսի 2-ին, ժամը 15.30-ին, Բավրայի սահմանային անցակետից բերման են ենթարկել Վրաստանի քաղաքացի, 1985 թ. ծնված Զոհրաբ Ս.-ին, որը մարտի 20-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 178 հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի մեղադրանքով (Խարդախությունը, որը կատարվել է խոշոր չափերով): ՀՀ Ոստիկանություն

Նմանատիպ նյութեր