211652_close_icon
views-count844 դիտում article-date 18:21 03-07-2014

Երևանի մանկապարտեզներին նոր գույք է բաշխվում

Երևանի մանկապարտեզներում սկսվել է նոր գույքի բաշխման 2014թ. ծրագիրը, որում ներգրավված են քաղաքապետարանի ենթակայության բոլոր մանկապարտեզները։ Գույքը մանկապարտեզներին տրամադրվում է ըստ նախապես արված գույքագրման։ 2014 թ. սահմանված ժամանակացույցով մանկապարտեզներին բաշխվելու է 1638 հատ եռահարկ և 1074 հատ երկհարկ մահճակալ (7062 երեխայի համար), 1493 մանկական զգեստապահարան, որոնցից յուրաքանչյուրը, ըստ առանձնացված մասնաբաժինների, 5 երեխայի համար է նախատեսված, 7213 աթոռակ, 1638 սեղան։ Օգոստոսի կեսերից էլ հերթագրված մանկապարտեզներին են տրամադրվելու ծրագրով նախատեսված 56 սառարնարանները և 40 սալօջախները։ «Մանկապարտեզներում նոր գույքի համալիր ծրագիրը դեռևս 2013 թվականին է մեկնարկել: Քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ նախապես գույքագրվել էր մանկապարտեզների մաշված գույքը։ Մեծ ծավալ էր գրանցվել, որը աստիճանաբար թեթևանում է։ Ծրագրին առաջին տարում 500 մլն դրամ էր հատկացվել։ Այս տարի շուրջ 300 մլն դրամ է ուղղվել ծրագրի իրականացմանը։ Ծրագիրը շատ ընդգրկուն և կարևոր է, գույքի որակը վերահսկվում է խստորեն։ Շատ կարևոր է գույքի տեխնիկական բնութագիրը. անհրաժեշտ գույքի պահանջվող չափորոշիչները, նորմատիվները, անշուշտ, որոշվել են գույքը պատվիրելիս՝ մրցույթից առաջ։ Այսօր արդեն՝ գույքը բաշխելու առաջին իսկ օրը, մենք արձանագրում ենք, որ մատակարարները բարեխիղճ են գտնվել և կարողացել են անհրաժեշտ նորմատիվներով և գույքի տեխնիկական բնութագրին համապատասխան գույք տրամադրել։ Պետք է նշեմ, որ քաղաքապետի պահանջով գույքի ընդունման հանձնաժողովում ներգրավված են վստահելի ու բանիմաց մասնագետներ»,- նշել է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության վարչության պետ Գայանե Սողոմոնյանը։ Ծրագրի առաջին օրը նոր գույքն ստացել են Երևանի հհ. 71, 105, 145, 155 մանկապարտեզները, ընդհանուր հանրագումարով արդեն բաշխվել է 240 աթոռակ, 90 սեղան, 86 եռահարկ և 50 երկհարկ մահճակալ, 60 մանկական զգեստապահարան։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 6+
6+

Նմանատիպ նյութեր