16702 դիտում
13:50 01-07-2014
Այսուհետ ՀՀ գլխավոր դատախազության թանգարանը կզարդարի «Քրիստոսի մուտքը Երուսաղեմ» կտավը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այսօր՝ հուլիսի 1-ին, ՀՀ գլխավոր դատախազության նիստերի դահլիճում ասեղ գցելու տեղ չկար: Ինչպես նշված վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, տոնվում էր Դատախազության աշխատողի օրը: Տեղի ունեցան պարգևատրումներ, իսկ մինչ այդ ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Վարդան Մակարյանն ընթերցեց ՀՀ գլխավոր դատախազությանն ուղղված ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի շնորհավորական ուղերձը, ինչից հետո ելույթներով հանդես եկան ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը, ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը, ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանը, ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը, Ազգային անվտանգության ծառայության պետ Գորիկ Հակոբյանը, ԱԻ նախարար Արմեն Երիցյանը և այլ պաշտոնատար անձինք:
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ ՀՀ ոստիկանապետը գլխավոր դատախազին նվիրեց «Քրիստոսի մուտքը Երուսաղեմ» կտավը:
Գագիկ Շամշյանի ֆոտոռոպորտաժը՝ ՀՀ գլխավոր դատախազությունից:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 206+
206+
Նմանատիպ նյութեր
12662 դիտում
17:30 09-04-2017
Հայաստանյաց Առաքելական Ս. Եկեղեցին նշում է Ծաղկազարդը` Տեր Հիսուս Քրիստոսի հաղթական մուտքը Երուսաղեմ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այս բաժնից
9567 դիտում
11:20 21-11-2024
Վահե Ղազարյանը հրաժեշտից հետո ծաղիկներ է խոնարհել զոհված գործընկերների հիշատակին