Սարկոզին ձերբակալվել է ցուցմունք տալու համար
                        Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզին ձերբակալվել է՝ ցուցմունքներ տալու համար։ Այս մասին հայտնում է  Agence France-Presse։ 
Սարկոզին ցուցմունք է տալու քրեական գործով, որի շրջանակներում հետաքննություն է անցկացվում կաշառակերության մեղադրանքով։ Ինչպես փոխանցում է Reuters֊ը, նա ժամանել է Նանտեր քաղաքի բաժանմունք։
Հիշեցնենք, որ 2013թ․ հոկտեմբերին Ֆրանսայում փակվել էր Նիկոլա Սարկոզիի դեմ հարուցված քրեական գործը։ Նա մեղադրվում էր լիազորությունների գերազանցման մեջ։
                                            
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                     
                     
                     
                     
                     
            

