Հզոր երկրաշարժ՝ ճապոնական Իվոձիմա կղզու մոտ
                        Ռիխտերի սանդղակով 6,2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել Ճապոնիայի իվոձիմա կղզուց ոչ հեռու:
Ինչպես հայտնում է Reuters գործակալությունը, ստորգետնյա ցնցումներն արձանագրվել են կղզուց 167 կմ դեպի հյուսիս-արևելք ընկած հատվածում: Երկրաշարժի հիպոկենտրոնը գտնվել է 40 կմ խորության վրա: 
Տուժածների, ինչպես նաև ցունամիի առաջացման վտանգի մասին տեղեկություններ չեն հաորդվում:
                                            
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                     
                     
                     
                     
                     
            

