Երկրաշարժ՝ Իրանում
                        Իրանի Հարավային Խորասան նահանգի Խուսֆ քաղաքում հունիսի 28-ի երեկոյան տեղի է ունեցել երկրաշարժ: Այս մասին հայտնում է իրանական IRNA գործակալությունը:
Թեհրանի երկրաբանական համալսարանի գեոֆիզիկայի ինստիտուտի սեյսմոլոգիական կենտրոնի տվյալներով՝ ստորգետնյա ցնցումների ուժգնությունը կազմել է Ռիխտերի սանդղակով 4,5 մագնիտուդ: Ավերածությունների և տուժածների մասին տեղեկություններ չկան:
                                            
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                     
                     
                     
                     
                     
            

