211652_close_icon
views-count678 դիտում article-date 10:14 28-06-2014

Իրանի և «վեցյնակի» միջև բանակցությունների նոր փուլը՝ հուլիսի 2-15-ը

Թեհրանի միջուկային ծրագրի վերաբերյալ Իրանի և «վեցյնակի» միջև բանակցությունների նոր փուլը կկայանա հուլիսի 2-15-ը՝ Վիեննայում: ՄԱԿ ԱԽ հերթական նիստում այս մասին հայտնել է ՄԱԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը՝ հավելելով, որ կողմերն արդեն աշխատում են ապագա պայմանավորվածության տեքստի վրա: Չուրկինն ընդգծել է, որ մինչ Վիեննայում հուլիսի 2-15-ը կայանալիք հաջորդ բանակցային փուլը, այս աշխատանքներն ավարտին հասցված կլինեն: Ինչ վերաբերում է բանակցությունների նախորդ փուլին, որ անցկացվել էր Վիեննայում՝ հունիսի 16-20-ը, Ըստ Չուրկինի, այն եղել է արդյունավետ և հաստատել է կառուցողական փոխգործակցությունն ու մանրամասն քննարկումը շարունակելու ընդհանուր տրամադրվածությունը: [url=http://http://news-vendor.com/news/2653543]news-vendor.com[/url]

Նմանատիպ նյութեր