Ֆրանսիայում արդարացրել են անբուժելի հիվանդներին մահացու ներարկումներ արած բժշկին
                        Ֆրանսիայի Պո քաղաքի դատարանը արդարացրել է անբուժելի հիվանդներին մահացու ներարկում արած բժշկին, որին սպառնում էր ցմահ ազատազրկում, հայտնում է Euronews-ը:
Բժշկի օգտին վկայություններ են տվել մահացածների ազգականները: Բժշկին արդարացնող դատավճիռը դատարանում ընդունվել է ծափահարություններով:
Նշենք, որ Էվթանազիան Ֆրանսիայում անօրինական է, սակայն նախագահ Օլանդը խոստացել է այն օրինականացնել:
Աղբյուրը` armeniatv
                                            
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                     
                     
                     
                     
                     
            

