Բոլիվիայի օդանավակայանում տղամարդը 11 մարդու է դանակահարել
                        Բոլիվիայի մայրաքաղաք Լա֊Պասայի միջազգային օդանավակայանում տղամարդը դանակահարել է 11 մարդու։ Այս մասին փոխանցում է Agence France-Presse֊ը։
«40֊ամյա տղամարդու կողմից կատարված հարձակման պատճառը հանդիսացել է նրան Չիլիի տոմս չվաճառելը»,֊ ասել է երկրի ՆԳՆ փոխնախարար Խորխե Պերեսը։
Նշվում է, որ հանցագործն առանց բացատրության սկսել է դանակահարել տոմսի գնման համար հերթի մեջ գտնվող մարդկանց։
Տուժածներին բժշկական օգնություն է ցուցաբերվել։ 7 կին և 2 տղամարդ ծանր վնասվածքներ են ստացել։ 
Հարձակվողը պետք է հոգեբուժական փորձաքննություն անցի։
                                            
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                     
                     
                     
                     
                     
            

