Ազգային ժողովում կադրային մի շարք փոփոխություններ են սպասվում. ՀԺ
«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար Հրայր Թովմասյանն այսօր հաստատելու է խորհրդարանի աշխատակազմի նոր հաստիքացուցակը:
«ՀԺ»-ի տեղեկություններով, սույն հաստիքացուցակով կադրային մի շարք փոփոխություններ են սպասվում:
Բացի այն, որ երեկ ԱԺ գործերի կառավարիչ Հմայակ Մկրտչյանի՝ Համիկի ու ևս մի քանի հոգու վերջնահաշվարկն էր արվում, նաև խոսվում է հասարակայնության հետ կապերի վարչությունում հնարավոր փոփոխության մասին:
Նաև Թովմասյանն ԱԺ մի շարք վարչությունների պետերի կնշանակի՝ իրավաբանական, տնտեսագիտական վարչությունների ու հետազոտությունների և վերլուծությունների կենտրոնի: «ՀԺ»-ն գրել էր, որ Թովմասյանն ԱԺ հաստիքացուցակը խիստ ուռճացված է համարում և պատրաստվում էր կրճատումներ անել աշխատակազմում»
Մանրամասները կարդացեք թերթի այսօրվա համարում։