211652_close_icon
views-count733 դիտում article-date 19:53 26-06-2014

Սաուդյան Արաբիայի կրոնական ոստիկանության աշխատակիցներն այլևս չեն կարողանա լրտեսել

Սաուդյան Արաբիայում կրոնական ոստիկանության աշխատակիցներին զգուշացվել է զերծ մնալ ծայրահեղականության ու կրոնական մոլեռանդության ցանկացած դրսևորումից: Թագավորության կրոնական ոստիկանության դեպարտամենտի ղեկավար, շեյխ Աբդուլազիզ Ալ-Աշեյխն առանձնացրել է 6 «կետեր», որոնք կրոնական ոստիկանության աշխատակիցներն այևս չպետք է կատարեն: Խոսքը վերաբերում է ինչպես լրտեսությանը, ծայրահեղականությանն ու մոլեռանդությանն, այնպես էլ ավտորիտարիզմին, մարդկանց վնաս հասցնելուն և կասկածյալների հետապնդմանը: Նշենք, որ կրոնական ոստիկանության դեպարտամենտը 345 տարբեր կենտրոններ ունի Սաուդյան Արաբիայի տարածքում, 12 մասնաճյուղ և 129 հատուկ ստորաբաժանում: [url=http://http://news.rambler.ru/25713190/]news.rambler.ru[/url]

Նմանատիպ նյութեր